ՄամուլՔաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը տվել է մի շարք հարցերի պատասխաններ

Գագիկ Ծառուկյանը ծավալուն հարցազրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերության Պրեսս Կենտրոն հաղորդաշարին։

Նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդրին, անվտանգային սպառնալիքներին, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ՌԴ-ի հետ վատթարացող հարաբերություններին, իր հանդեպ հարուցված քրեական գործերին։

Ծառուկյանը շեշտել է, որ հնի ու նորի կռիվը պետք է դադարեցվի, իսկ մեր երկրում առկա ատելության ու թշնամանքի մթնոլորտը պետք է վերացվի, քանզի առանց դրա ոչ մի զարգացում ու առաջընթաց հնարավոր չի։ Հարցազրույցը եթեր է հեռարձակվելու «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, վաղը երեկոյան ժամը 22.00-ին։

Կիսվել էջում