ԱշխարհՄամուլ

Բրիտանական դատարանը կառգրավի Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանը

Բրիտանական դատարանը կառգրավի Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանը

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի՝ բրիտանական Ուեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանն առգրավվել է՝ հիփոթեքի գումարը չվճարելու պատճառով։ Այս մասին գրել է Daily Mail-ը:

Նշվում է, որ դատավորը կարգադրել է առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատը և թագավորական այգիները, այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգը «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար տրամադրված վարկի համար:

natalia rotenberg

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Նատալյա Ռոտենբերգը բնակարանը գնել է իր անունով՝ վերցնելով 1,3 մլն ֆունտ ստերլինգ վարկ: Բայց քանի որ նա պահանջված վճարումները չի արել, պարտքի չափը հասել է 1,6 մլն ֆունտ ստերլինգի:

Պարբերականը նշում է, որ Նատալյան 69-ամյա Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է, ով 2014 թվականին Ղրիմի Ռուսաստանի կողմից բռնակցվելուց հետո ենթարկվել է պատժամիջոցների Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից:

Կիսվել էջում