Ազատ խոսքՏեսանյութ

«Եթե լեզվի սայթաքում չէր, ապա անսպասելի իրավիճակ է առաջանում». Արթուր Ղազինյան

«Եթե լեզվի սայթաքում չէր, ապա անսպասելի իրավիճակ է առաջանում». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փարուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրրություն, ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ արդյունքում:

Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:

lavrov

Հաշվի առնելով այն փաստը, որ Փարուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:

Իսկ դա նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախն Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փարուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:

Սպասենք հետագա զարգացումներին…»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով