Մամուլ

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նրա կինը՝ Աննա Գրիգորյանը

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նրա կինը՝ Աննա Գրիգորյանը

Armtimes.com-ը գրում է․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ փոխվարչապետը տարեսկզբին Արագածոտնի մարզի Մուղնի համայնքում հայտարարագրել է 1 հողամաս, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2 ավտոտնակ և 1 բնակարան: Նշենք, որ հայտարարագրված ամբողջ գույքը համատեղ սեփականություն է:

Տարվա վերջին Գրիգորյանը Մուղնիում գտնվող իր հողամասը վաճառել է:

anna grigoryan

Վերջինս «Արինս գրուպ» ՍՊԸ, «ՌԵԳԻՈՆ» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ում ունի բաժնեմաս՝ 502 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ:

Մհեր Գրիգորյանի բանկային հաշվում 2021 թվականի սկզբին եղել է 4 միլիոն 572 հազար դրամ, որը տարեվերջին պակասել է՝ դառնալով 3 միլիոն 319 հազար դրամ:

Որպես կանխիկ գումար նա ներկայացրել է 70 միլիոն դրամ:

Վարչապետի աշխատակազմից էլ փոխվարչապետը ստացել է 20 միլիոն 522 հազար դրամ աշխատավարձ:

Գրիգորյանի կինը՝ Աննա Գրիգորյանը, հայտարարագրել է 2 ավտոտնակ, որը համատեղ սեփականություն է, 1 բնակարան՝ Կենտրոն վարչական շրջանում, որը կրկին համատեղ սեփականություն է, 1 բնակարան էլ՝ Կենտրոնում, որը, սակայն, միանձնյա սեփականություն է:

Որպես անշարժ գույք տիկին Գրիգորյանը ներկայացրել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա՝ 2016 թվականի արտադրության:

Աննա Գրիգորյանը բանկում ունի 300 հազար դոլար ավանդ: Բանկային հաշիվներում փոխվարչապետի կինը տարեսկզբին ունեցել է 964 հազար դրամ, տարեվերջին այն պակասել է՝ դառնալով 587 հազար դրամ: 10 հազար 441 դոլար էլ Գրիգորյանն ստացել է որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:

Աննա Գրիգորյանը 9200 եվրո է ծախսել որդու՝ Դավիթ Գրիգորյանի՝ արտասահմանում ուսումնառության ընթացքում կեցության համար:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Կիսվել նյութով