11 ամսական երեխան եղել է մեծ քրոջ գրկում. ողբերգական վթարի նոր մանրամասներ
Շաբաթ վթարի հետևանքով ծնողներին և եղբորը կորցրած երեխաները շարունակում են մնալ հիվանդանոցում:
Նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, երկուսի վիճակը միջին ծանրության է, այսօր տեղեկացրել է Առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։
Ամուսինների հարևանները պատմել են, որ Իզաբելլան երկու երեխաների հետ Գյումրիում էր՝ հայրական տանը։ Այդ օրը նրա մոր մահվան 40-րդ օրն էր։
Մխիթարը մյուս երեք երեխաների հետ մեկնել էր Գյումրի՝ կնոջն ու երեխաներին տուն բերելու։ Ճանապարհին էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը։
Տեսանյութը ստորև․


