Աշխարհ

Բելառուսը Ադրբեջանին ռազմամթերք չի մատակարարել. Լուկաշենկո

Բելառուսը Ադրբեջանին ռազմամթերք չի մատակարարել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է լուրերին, թե վերջերս Բելառուսը ռազմամթերք է մատակարել Ադրբեջանին:

Ինչպես հաղորդում է «Բելտա» գործակալությունը, Բելառուսի նախագահը հերքել է այդ տեղեկությունները՝ շեշտելով, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսը ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ռազմամթերք չի մատակարարել:

«Խոսակցության ընթացքում հստակ պատասխան է տրվել այդ կեղծ լուրի վերաբերյալ. վերջին կես տարվա ընթացքում ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին ռազմամթերքի մատակարարում չի իրականացվել»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել է գործակալությունը:

Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահին մանրամասնորեն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:Նշվում է, որ Հայաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը Հայաստանում և Բելառուսում:

Կիսվել նյութով