Մամուլ

«Բա չէ, ձեր նման, ծակ շալվարով գաք դառնաք պաշտոնյա, միլիարդատեր հեռանաք». Փաշինյանը՝ Մարությանի ունեցվածքի մասին

«Կոմպրոմատ են գտել Հայկի վրա, ասում են՝ տներ ունի, ավտո ունի, ավտոներ ունի, բա տներ ունի՝ աշխատել է, տներ է ստեղծել»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես անդրադարձավ դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հասցեին հնչող քննադատություններին:

Նրա խոսքով՝ «Կարգին հաղորդումը 3 րոպե նայում ենք, ծիծաղից մեռնում ենք, ասում ենք՝ վա՜յ, էս ինչ լավ բան էր, ոչ մեկը չի ասում՝ էդ ո՞նց է ստեղծվում, քանի ժամվա, քանի տարիների աշխատանք ու տառապանք է, քանի անքուն գիշեր է, դուք սովորել եք, որ кто не работает, тот ест, բա չէ, ձեր նման, ծակ շալվարով գաք դառնաք պաշտոնյա, միլիարդատեր հեռանաք:

Մենք ասում ենք՝ բա մենք էդ ենք ուզում, որ ՀՀ-ում լինի իրավիճակ, որ ոչ թե երբ մեկն իր աշխատանքով տներ է ունենում, զարմանանք, ասենք ո՜նց տուն ունի սա, տնե՜ր ունի, մենք ուզում ենք, որ ՀՀ-ում քաղաքացիները ունենան իրական հնարավորություն, աշխատեն քրտինքով, տներ առնեն, ավտոներ առնեն, քեֆ անեն, ուրախանան, բա էդ ենք ուզում:

Բա քարոզարշավի առաջին օրն ասում եմ սա է Հայկ Մարությանի ընտրության առաջին պատճառը: Նախկին իշխանությունն ուզում էր, որ ժողովուրդը աղքատ լինի, որ գան այստեղ բրինձ բաժանեն, լավաշ բաժանեն, կոշիկ բաժանեն, մենք չենք ուզում մեր ժողովուրդը աղքատ լինի, ուզում ենք մեր ժողովուրդը հարուստ լինի, որ թքած ունենա ցանկացած իշխանության վրա»:

Աղբյուր՝ aravot.am 

Կիսվել նյութով