Բաքվից նոր տեղեկություններ Արայիկ Հարությունյանի մասին
Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննարկվել են հայ գերիների կողմից ներկայացված բողոքները՝ նրանց նկատմամբ կայացված դատավճիռների վերաբերյալ։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդել է նրան ճանաչել անմեղ։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին տրամադրվել են փաստաթղթերի թարգմանությունները, որոնց մի մասը նրանք պահանջել էին նախորդ նիստի ժամանակ։
Բոլոր փաստաբանները՝ բացառությամբ Արայիկ Հարությունյանի պաշտպանի, որը խնդրել է իր պաշտպանյալին արդարացնել, դատարանից պահանջել են հետաձգել նիստը՝ ելույթներին նախապատրաստվելու նպատակով։
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 16-ին։


