Ազատ խոսք

«Բարեգործության անվան տակ կախվածության մեջ է պահել սոցիալապես անապահով մի զգալի հատվածի». Վահե Գևորգյան

«Բարեգործության անվան տակ կախվածության մեջ է պահել սոցիալապես անապահով մի զգալի հատվածի»:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գագիկ Ծառուկյանն անհավասարության, անարդարության ու փառամոլության սիմվոլ է, որը բարեգործության անվան տակ երկար տարիներ կախվածության մեջ է պահել սոցիալապես անապահով մի զգալի հատվածի։

Ծառուկյանը սնվել է այդ մարդկանց իրեն ուղղված մեծարման խոսքերով և «աղոթքներով»։

Մարդու փառամոլությունն այն աստիճանի էր հասել, որ մերձավորներին «ստիպում» էր իրեն թագավոր ասել։

Նման մարդիկ շատ ավելի վտանգավոր են պետության համար, քան ցանկացած բռնապետ, որովհետև նրանք կարողանում են այնպես համադրել թալանն ու բարեգործությունը, որ սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում գտնվող մարդը իրեն ունեզրկողին քննադատելու փոխարեն՝ մեծարում է նրան մի փոր հացի դիմաց»:

Կիսվել էջում