Ազատ խոսք

«Արցախն արթնանում է նիկոլական թմբիրից». Ռուբեն Մելիքյան

«Արցախն արթնանում է նիկոլական թմբիրից». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախն արթնանում է նիկոլական թմբիրից․․․

Չարաբաստիկ սեպտեմբերի 27-ից օրեր առաջ ընկերոջս՝ Արգիշտի Կիվիրյանի հետ սրճում էինք։ Ասեցի՝ «սիրտս քաշում է Արցախ այցելել։

Կարողա՞ միասին գնանք»։ Ասեց՝ «ես էլ եմ ուզում գնալ։ Արի հենց վաղն էլ գնանք»։ Հիշեցնեմ, որ այդ օրերին օդում կախված էր վերահաս պատերազմի տագնապը, իսկ նիկոլականներն ու նրանց հետ սրճող պսևդո-ընդդիմադիրները փորձում էին հանրությանը հանգստացնել, թե բա՝ ամեն ինչ լավ է։

Հանգիստ էղեք։Մեկնեցինք։ Հենց հասանք Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակ, կայանեցինք մեքենան ու իջանք՝ «Արմենիա» հյուրանոցում սուրճ վայելելու՝ նկատեցի Արցախյան էլիտայի մի կարկառուն ներկայացուցչի։

arcax erkrasharj

Հեռվից ջերմ ողջունեցինք իրար ու մոտեցանք՝ բարևելու։ Ասեց՝ «Ռուբեն ջան, ո՞նց ես։ Լսիր, մի բան ասեմ, էլի։ Նիկոլին ինչի՞ ես տենց կպնում։ Մի քիչ ավելի մեղմ գրի, էլի, տնաշեն»։Ապշեցի։

Վերահաս աղետից օրեր առաջ մարդիկ պաշտպանում էին իրենց դահիճին։ Եվ ումի՞ց։ Ինձնից։ Ինձնից, որ 2 տարի է՝ ինձ ճղում էի, որ սրա վերջը ահավոր է լինելու…Այսօր արդեն արցախահայությունը կարծես վերագտնում է իր արժանապատվությունը։

Լավ է ուշ, քան երբեք։

ՀԳ. Հանուն արդարության ասեմ, որ երբ պատերազմի ժամանակ Արցախում էի, մի քանի արցախահայեր հատուկ ինձ մոտեցել են ու ներողություն են խնդրել՝ ինձ չլսելու ու նիկոլական «հովերով տարվելու» համար»։

Կիսվել նյութով