Մամուլ

Արտառոց դեպք Սևանում գործող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում. ժամանել է տարածքի ոստիկանապետը

Արտառոց դեպք Սևանում գործող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում. ժամանել է տարածքի ոստիկանապետը

Shamshyan.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել Արցախի Հանրապետության քաղաքացի, 31-ամյա Արսեն Օ.-ից, ով հայտնել է, որ Սևանում գտնվող «Հարսանքար» հյուրանոցային համալիրի՝ իր կողմից վարձակալված սենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղելէ գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:

Տեղում Արսեն Օ.-ն ոսըտիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 1-ի ժամը 13:00-ի սահմաններում, Սևանա լճի ափին գտնվող «Հարսանաքար» հյուրանոցային համալիրի իր կողմից վարձակալված թիվ 410 սենյակը հանձնելուց հետո հիշել է, որ իր դրամապանակը մոռացել է նշված սենյակում:

Հարսնաքար

Հետ վերադառնալով, նկատել է, որ դրամապանակն իրեն անհայտ հանգամանքներում բազմոցի նստատեղի բարձի տակից կորել է, որի մեջ եղել է 100 հազար դրամ: Այդ պահին սենյակում գտնվող մաքրուհիներին ինքը հարցրել է, արդյոք տեղյակ են իր դրամապանակից, սակայն նրանք պատասխանել են, որ չեն տեսել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ս. Ջանիկյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված մաքրուհիները հանդիսանում են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 57-ամյա Խանում Կ.-ն և 51-ամյա Նաիրա Հ.-ն:

Քրեական հետախուզության բաժնում այնուհետև ստացվում են օպերատիվ տեղեկություններ, և այդ տեղեկությունների հիման վրա նշված գողությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն է հրավիրվում նույն հյուրանոցային համալիրի այլ մաքրուհի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 50-ամյա Աննա Խ.-ն:

harsnaqar qotej

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ բազմոցի բարձիկի տակից ինքն է գողացել դրամապանակը, որի մեջ է էլ եղել է նշված գումարը: Ոստիկանների կողմից կատարած բացատրական աշխատանքի արդյունքում Աննա Խ.-ն ներկայացնում է դրամապանակն ու ողջ գումարը:

Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննական բաժանունքի ավագ հետաքննիչ Մազմանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Աննա Խ.-ից ստորագրություն է վերցվել:

Կիսվել նյութով