ՄամուլՏեսանյութ

Արտաշատում տեսախցիկն արձանագրել է ողբերգական վրաերթի պահը

Արտաշատում տեսախցիկն արձանագրել է ողբերգական վրաերթի պահը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 21-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի ենթարկված Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Նորայր Մ-ն։

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հետիոտնը չթույլատրված հատվածով անցնում հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ-ն ՎԱԶ 21120 մակնիշի ավտոմեքենայով հանդիպակաց երթևեկելի գոտում վրաերթի է ենթարկում հետիոտնին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 21-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։

vraert vaz

Ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած VAZ 21120 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթանալիս, վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նորայր Մ․-ին։

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ս․ Ավագյանի գլխավորությամբ։

Կիսվել էջում