Աշխարհ

ԱՄՆ-ում քահանան 900 000 դոլար է գողացել՝ բաժնետոմսեր եւ մեքենա գնելու համար

ԱՄՆ-ում քահանան 900 000 դոլար է գողացել՝ բաժնետոմսեր եւ մեքենա գնելու համար

Ամերիկյան Լուիզիանայում հայտնի բապտիստ քահանան խոստովանել է, որ ավելի քան 30 տարի ծխականներից գումար է վերցրել, որը նախատեսված է եղել եկեղեցու, նրա բնակելի կցակառույցների, համայնքի եւ դպրոցի համար։ Նրան հաջողվել է գողանալ մոտ 900 000 դոլար, գրում է News.am-ը՝ հղում անելով NBC News-ին։

Պարզվել է, որ 2019 թվականին տղամարդը եկեղեցու կարիքների համար ծխականից վերցրել է 10 000 դոլար եւ փոխանցել իր հաշվին։ Բացի այդ, չորս տարի նա նվիրատվություններ է հավաքել եկեղեցու շենքի վերանորոգման համար։

Հավաքվել է 106 408 դոլար, որը նույնպես հայտնվել է նրա անձնական հաշիվներում։

Քահանան նախատեսել է դպրոց բացել, դրա համար նրան դրամաշնորհներ ու փոխառություններ են տրամադրվել։ Սակայն ուսումնական հաստատությունն այդպես էլ չի բացվել։ Քննիչները պարզել են, որ 2013 թվականից մինչեւ 2017 թվականը տղամարդու բանկային հաշվին փոխանցվել է 221 000 դոլար գումար, որը պետք է ծախսվեր դպրոցի վրա։

Եկեղեցու հաշվեկշռում կա անշարժ գույք, որը տրվում է վարձով։ Ամբողջ եկամուտը՝ 150 000 դոլար, նույնպես ուղարկվել է հոգեւոր հովվի անձնական հաշվեհամարին։ Պարզվել է, որ վաճառվել է եկեղեցու մոտ 500 000 դոլար արժողությամբ գույքի մի մասը։ Այդ գումարը նույնպես հայտնաբերվել է քահանայի մոտ։

Կիսվել նյութով