Մամուլ

Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մեկուկես ժամից ավելի է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ապարանից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում եթևեկությունը դարձել է վտանգավոր:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը տեղացած առատ ձյունն է, որոշ վարորդների ոչ սրտացավ մոտեցումը, քանի որ ավտոմեքենաների անվադողերը ամառային են, մինչդեռ արդեն քանի օր է, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի անվադողերը փոխարինեն ձմեռայինով:

chanaparh dzyun

Նշված ճանապարհահատվածում ճանապարհների մշակման ոչ մի աշխատանք չի կատարվել, մինչդեռ ճանապարհները սպասարկող ճանշինականները պետք է արդեն սկսեին ճանապարհը աղ ու ավազով մշակելու գործընթացը:

Ծիլքար-Գեղարոտ հատվածներում էլ  մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարժվել, որոշներն էլ մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ արդեն սկսել է խցանում:

dzyun chanaparh

Եթե կարճ ժամանակում ճանապարհները սպասարկող ճանշինները չանցնեն գործի, ապա վիճակն ավելի է վատթարանալու և խցանված ավտոմեքենաների թիվը ավելանալու է: Ոչ մի  հատվածում ճանապարհի մշակման աշխատանքներ չեն իրականացվել:

Կիսվել էջում