Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ Լենինգրադյան փողոցում 63 համարի երթուղայինը բախվել է «Nissan Tiida»-ին․ կան վիրավորներ

Արտակարգ դեպք Երևանում․ Լենինգրադյան փողոցում 63 համարի երթուղայինը բախվել է «Nissan Tiida»-ին․ կան վիրավորներ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

շտապ օգնություն

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Վ․ Մ․) և թիվ 63 երթուղին սպասարկող «Fiat Ducato» (վարորդ Ա․ Հ․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կա արգելափակված տուժած։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և երթուղայինի ուղևորներ Մ․ Բ․-ն, Հ․ Է․-ն, Վ․ Խ․-ն և Ն․ Ա․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Կիսվել նյութով