Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է միջազգային մրցաշարում

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԱԺ-ի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Համառուսաստանյան մրցաշարի հաղթող:

Ջուլֆալակյանը շուրջ յոթ ամսվա դադարից հետո Ադիգեյայում մասնակցել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի և անցկացնելով չորս գոտեմարտ՝ դարձել է հաղթող:

Ջուլֆալակյանը 4 գոտեմարտ է անցկացրել ու 1-ին տեղը գրավել։ Մարզիկը հայտարարել է, որ նպատակ ունի վարկանիշ ձեռք բերել և մասնակցել 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին:

Կիսվել էջում