Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը Եվրոպայի առաջնությունում երրորդ անգամ նվաճել է արծաթե մեդալ։ 94 կգ քաշային կարգում նա երկամարտում գրանցել է 381 կգ (175+206) արդյունք։
Պոկում վարժությունում Աղանյանը հաջողությամբ կատարել է բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 167, 172 և 175 կգ։
Հրումում նա գլխավերևում է պահել 200 և 206 կգ ծանրաձողերը, սակայն 212 կգ-ը չի հաջողվել բարձրացնել։ Արդյունքում նա պոկումում զբաղեցրել է երկրորդ, իսկ հրումում՝ երրորդ տեղը։
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ 386 կգ արդյունքով։



