ՄամուլՏեսանյութ

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի (Տեսանյութ)

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի (Տեսանյութ)

Factor.am-ի տեղեկություններով՝ նիստին մասնակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը ապաքինումից հետո առաջին անգամ է խորհրդարան գալիս։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պատգամավոր Արտակ Մանուկյանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր վերադարձել է աշխատանքի, հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Արարատ Միրզոյան

Հիշեցնենք, որ Միրզոյանը ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 10-ի գիշերը՝ Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ստորագրման մասին հայտնի դառնալուց հետո:

ԱԺ նախագահը դրանից հետո մի քանի վիրահատության է ենթարկվել և վերջին օրերին ապաքինման փուլում էր։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով