Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 31-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:30-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում, թիվ 149/2 հասցեի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Էդգար Գ․-ի վարած «Mazda CX5» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի և նրա ուղևորի ինքնությունը։



