Մամուլ

Աստված կա. Արամ Սարգսյանը՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրելու ՀՔԾ որոշմանը:

«Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ… Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Կիսվել նյութով