Մամուլ

Առեղծվածային դեպք Կոմիտասում․ շենքերից մեկի մոտից 31-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է

Առեղծվածային դեպք Կոմիտասում․ շենքերից մեկի մոտից 31-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 56 շենքի փողոցային հատվածում քաղաքացի է ընկած՝ անգիտակից վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արման Պապյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանը։ 

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, ժամեր անց նա, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Արամ Չ․-ն է։

arexc depq mah

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Տեղի ունեցածը ինքնասպանությունը է, դժբախտ պատահար, թե անզգուշության հետևանք՝ պարզվում է։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել էջում