ՄամուլՏեսանյութ

Ապրելու ենթակա ոչինչ չկա, մնացել ենք դուրսը․ Արեշի պայթյունի բնակիչ

Ապրելու ենթակա ոչինչ չկա, մնացել ենք դուրսը․ Արեշի պայթյունի բնակիչ

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներից մեկը, ում սկեսուրին դուրս են բերել փլատակների տալկից, պատմեց, որ վերջինիս մոտ ողերի կոտրվածքներ կան։

«Ես տանը չեմ եղել, ամուսինս է տանը եղել սկեսուրիս հետ։ Զանգեց, ասաց, որ տունը պայթել է։ Եկել, հասել եմ, տեսել եմ տունս ավերակ է։ Սկեսուրիս ողն է կոտրվել, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է»։

Նրա խոսքով՝ երեկ եկել գրել են, թե որ տունն ինչ վնասներ է կրել, հույս ունեն, որ պետությունը կօգնի։

«Ապրելու ենթակա ոչինչ չկա, մնացել ենք դուրսը։ Մեկ անչափահաս երեխա ես ունեմ, և երկու անչափահաս երեխա տեգորս աղջիկն ունի, ում ամուսինը մահացած է։ Մնացել ենք անորոշ վիճակում»,- պատմեց կինը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին՝ 11:40-ի սահմանում Նոր Արեշ փողոցում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, կա ևս 2 տուժած: Տեղի ունեցած պայթյունի հետևանքով 34 տուն է վնասվել. 3-ը ամբողջությամբ են փլուզվելը, ևս 3-ը՝ մասամբ, մնացած 28 տներում դռներն ու լուսամուտներն են վնասվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել էջում