Մամուլ

Այս իշխանությունները գերազանցեցին իրենց հայատյացությամբ․ Գինոսյան

Այս իշխանությունները գերազանցեցին իրենց հայատյացությամբ․ Գինոսյան

Hraparak.am-ը գրում է․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախկին գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ընկերները ստեղծել են հասարակական նախաձեռնությունների ակումբ, որը կրում է «Համակարգ» անվանումը։

«Համակարգի» անդամներից են «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության համահիմնադիր, նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, հետախույզ Վովա Վարդանովը, «Արմաթ» ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը եւ այլք։

Ակումբի նպատական է ազդել հասարակական-քաղաքական գործընթացների վրա։

Գագիկ Գինոսյանը երեկ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ պարարվեստի դասերի զբաղվածության պատճառով ոչ միշտ է հասցնում մասնակցել քննարկումներին, մոտ երկու շաբաթ չի մասնակցել դրանց և լիարժեք ծանոթ չէ, սակայն ներկայացրեց իր տեսակետները ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ։

Gagik Ginosyan

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կուսակցություն հիմնեն, Գինոսյանը պատասխանեց, որ ինքն «անկուսակցական տեսակ է» և չցանկացավ բոլորի անունից խոսել։ «Կարծում եմ, որ ահռելի անելիք կա, հատկապես գաղափարական, ռազմական, կրթական դաշտում։ Ե՛վ տնտեսական, և՛ քաղաքական ծրագրեր են մշակվում, որոնք կարող են երկիրն այս վիճակից հանել», – ասաց մշակութային գործիչը։

Ըստ նրա՝ պետք լուրջ կրթական փոփոխություններ լինեն, իսկ թերություններից մեկը նշեց նաև Բոլոնյան համակարգը։

«Ահռելի բաց կա սերնդի դաստիարակության հետ կապված, ազգային մշակույթի հետ կապված, որն իսպառ ոչնչացվում է։ Դա նոր չէ, անկախության բոլոր տարիներին է վերաբերում։ Եվ մենք ինքնաճանչողության խնդիր ունենք, որ բոլոր իշխանությունների օրոք եղել է։

Այս իշխանությունները գերազանցեցին մնացածին իրենց հայատյացությամբ։ Եվ եթե նախորդ իշխանությունները Նժդեհի մասին Ալիևի շուրթերից ֆաշիստ կոչելուն ուղղակի լռակյաց էին արձագանքում, ապա այս իշխանությունների մեջ նաև իրենց կողմից են նման բարձրաձայնումներ լինում, որը բնականաբար չի կարող դրական անդրադարձում ունենալ։ Նախկինները կլինեն, ներկաները կլինեն, ոչ մեկն ազգային նկարագրով ղեկավար չի եղել։

Եվ բոլորը կարող են բարդ երկրի ղեկավար լինել, բայց ոչ Հայաստանի։ Ո՛չ Նժդեհ մերժող Լևոն Տեր-պետրոսյանն է կարող, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ առավելևս Նիկոլ Փաշինյանը», – ընդգծեց «Կարինի» ղեկավարը։

nikol pashinyan

Գինոսյանի խոսքերով՝ Հայաստանի ղեկավարը պետք է «մինչև վերջին բջիջը հայ մարդ լինի, որովհետև Հայաստան ղեկավարել նշանակում է ամենաբարդ երկիրը ղեկավարել»։

Անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրությունների մասնակցելուն՝ մշակութային գործիչն ասաց, որ անձամբ ընտրությունների չի մասնակցում՝ թեկնածության առաջադրում և այլն։ «Առանց թերագնահատելու քաղաքական գործիչների դերը, պիտի ասեմ, որ մտավորականությունն է մեր հասարակության ճարտարապետը։ Քաղաքական գործիչներն ընդամենն աշխղեկներն են։

Կարծում եմ, որ ինքս չպետք է նման գործընթացների մասնակցեմ։ Իմ կերպարը քաղաքական գործչի կերպար չէ։ Դա հատուկ շնորհներ է ակնկալում, ինչը որ ես չունեմ։ Դրա փոխարեն ես կարող եմ ավելի լուրջ աշխատանք տանել, ինչը որ  պարտավոր եմ անել, ինչը որ արել եմ ու շարունակելու եմ անել», – նշեց նա։

«Ես ավելի շատ հակված եմ տեսլականներ բարձաձայնելու, թե Հայաստանի իշխանությունն ինչպիսին պետք է լինի։ Եվ մարդիկ որ քաղաքական ուժի մեջ դա կտեսնեն, արդեն իրենց ընտրությունը կկատարեն։ Ինձ համար ծիծաղելի կլիներ, որ Կոմիտասն ինչ-որ նախագահի կամ վարչապետի օգտին քվեարկելու կոչ աներ։ Նույնիսկ ինձ համար վիրավորական կլիներ՝ որպես կոմիտասապաշտ մարդու համար», – հավելեց Գագիկ Գինոսյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share