ՏեսանյութՔաղաքականություն

Այս իշխանությունը ինչի մեջ մեղադրում էր նախկիններին, հիմա ինքն է անում․ Գևորգ Պետրոսյան

Այս իշխանությունը ինչի մեջ մեղադրում էր նախկիններին, հիմա ինքն է անում։ Ես չեմ կարող ասել, թե այս իշխանությունը որքանով է պարտք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ այսօր իշխանություն են, թե ինչքանով ունեն պարտավորություններ Սերժ Սարգսյանի առաջ։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին։

«Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն, դրա համար էլ ասում են թավշյա հեղափոխություն։ Բայց ես այդ հեղափոխությունը թավշյա չեմ անվանում, որովհետեւ ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պիտի իրար հարգող, իրար գնահատող հասարակություն ունենանք, բայց այսօր հասարակության մեջ աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է, ես չգիտեմ իրենց փոխադարձ պարտավորությունները։ Ես հույս ունեմ, որ այս իշխանությունն էլ կփոխվի անարյուն»,-նշեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել նյութով