Մամուլ

Այսօր Էդմոն Մարուքյանի ծննդյան օրն է

Այսօր քաղաքական գործիչ, փաստաբան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ծննդյան օրն է։

Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին՝ Վանաձորում։ 2002 թվականին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։

2006 թվականին ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում։

2007 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2010 թվականին ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։

Էդմոն Մարուքյանը ամուսնացած է, ունի 3 որդի։

Կիսվել նյութով