ԺամանցՇոու-բիզնես

«Ամբողջ ներաշխարհս խառնվում էր իրար, երբ որդիս ելույթ էր ունենում». Ալեքսանդրի և Լիլիթի հուզմունքը՝ որդու ելույթի ժամանակ (ֆոտոշարք)

Մեծ ոգևորություն, մի փոքր էլ հուզմունք. այսպիսին էին Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանների զգացողություններն ու ապրումները փոքրիկ Ալեքսանդրի մանկապարտեզի միջոցառման ժամանակ:

aleqsandr lilit babasyan 2

Ամուսինները, որոնք գրեթե միշտ եղել են քննարկումների կիզակետում, և նրանց մասին հյուսել են բազում իրական և ոչ այնքան պատմություններ, կարծես թե ապացուցում են, որ իրենց ընտանիքում ամեն բան նորմալ է: Իսկ դրա վառ ապացույցը փոքրիկ Ալեքսանդրի խաղաղ դեմքն ու ժպտուն աչքերն էին, քանզի նա անդադար նայում էր մայրիկի և հայրիկի արձագանքին իր ամեն մի ելույթից հետո: Դերասանն էլ իր հերթին անընդհատ քաջալերում և ոգևորում էր որդուն:

aleqsandr lilit babasyan 3

ShowBiz.am-ը ներկա է գտնվել Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանների որդու՝ կրտսեր Ալեքսանդի մանկապարտեզի աշնանային միջոցառմանը և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր դրվագներն ու դերասանի կարծիքը:

Ալեքսանդրը, խոստովանում է, որ առաջին անգամ էր ներկա գտնվում որդու հանդեսին. միշտ մայրիկն է ներկա եղել: Դերասանի խոսքով՝ ինքը հանդեսից առաջ լավ չէր գիտակցում, թե ինչ է զգալու այդ պահին. «Հետս չգիտեմ, թե ինչ էր կատարվում, ամբողջ ներաշխարհս խառնվում էր իրար, երբ որդիս ելույթ էր ունենում»:

aleqsandr lilit babasyan 5

Հայրիկը վստահ է, որ որդին այս տարի ավելի վստահ էր, քան նախորդ տարի: Նա այս ընթացքում մի քանի ֆիլմում ու տեսահոլովակում է նկարահանվել, երևի թե ինքնավստահությունը մեծացել է:

Զրույցի ժամանակ դերասանն ասաց, որ փոքրիկ Ալեքսանդրը շատ հաճույքով է հաճախում մանակապարտեզ, սիրում է մանակապարտեզը և հատկապես իր ընկերներին: Ասում է՝ գնում է մանակապարտեզ ընկերներին տեսնելու: Ծնողները իրենց որդուն սովորեցնում են, որ ուսումը շատ կարևոր է, և մանակապրտեզում ստացած փոքրիկ ուսումը հիմք է հանդիսանում դպրոցի համար:

aleqsandr lilit babasyan 4

Դերասանն ամեն օր պարտաճանաչ կերպով որդուն տանում է մանկաապրտեզ և, անպայման, սովորականից մի քիչ շուտ վերցնում բալիկին. խոստովաանում է.

«Չեմ ուզում, որ երեխաս մինչև վերջ մնա պարտեզում, և եթե շատ կարևոր գործ կամ նկարահանում չեմ ունենում, որդիս գրեթե միշտ հետս է լինում»:

Կիսվել նյութով