Մամուլ

Ալեն Սիմոնյան, լավ կլիներ՝ հաճախած լինեիք մեր դպրոց, վստահ եմ՝ այլ դաստիարակություն կստանայք. Գոռ Վարդանյան

Երեկ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում քննադատության էր ենթարկել Գոռ Վարդանյանի ֆիլմերից մեկի մի կադրում հնչած արտահայտությունը, որում նշվում է․

«Կարողա՞ դու նիկոլական ես, կարողա՞ ասես Արարատը մերը չի»։

Ալեն Սիմոնյանն այդ հատվածը տեղադրել էր իր սոցցանցի էջերում և գրել․

«Էս «Չորնի պարիկ է» է` ինչ է, սրան մեկդ ասեք, որովհետև վստահ չեմ, որ սա կարդալ գիտի կամ հասկանում է, երբ կարդում է, որ երկրի ղեկավարի մասին խոսելուց առաջ մի հատ գիտակցի` ինքը ո՞վ է, ի՞նչ է, որ իր նմանների ու իր կերպարների նմանների տեղը բանտում է` իրենց գողական պանյատներով:

Բացատրեք սրան, որ իր պրիմիտիվ ֆիլմերով` անկախ նրանից, թե ինքն էնտեղ քանի անգամ ՆԱՐԿՈՏьԻԿ բառը կասի, ինքը մեր ժողովրդին, մեր երիտասարդներին, մեր պետությանը մեծ վնաս է տալիս: Ինչքան գողական ռազբոռկա, քրեական ենթամշակույթ կա, իր ու իր նմանների տարածածն է, որ իրար փողոցներում խփում են իր ու իր նմանների գովազդածն է, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով իրար վրա կրակում են կամ ինքնասպան լինում` ՆԱև իր նկարած մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր:

Իսկ, եթե ուզում է Արարատը հետ բերի, թող նստի Երևանի կենտրոնում տաքսի ու ասի քշեն Թուրքիա: Կամ կարող է մինչև դա պատմի, թե ինքն ու Չոռնին ո՞ւր էին 44 օր պատերազմի ժամանակ: Ես Նիկոլական եմ ու Արարատը մեզ համար սուրբ սար է, այ քեզ ով է էդքան պռախոդ տվել, որ դու սենց դեբիլություններ նկարես ու երկրի ղեկավարի մասին խոսես, դա կպարզենք: ԱՍԱ ИЗВИНИ»։​

Ի պատասխան, Գոռ Վարդանյանը գրել է․ «Ալեն Սիմոնյա՛ն, լավ կլիներ, որ ժամանակին՝ գոնե մի քանի ամիս հաճախած լինեիք մեր դպրոց մարզվելու, վստահ եմ այլ դաստիարակություն կստանայիք մեր դպրոցում և հիմա կկարողանայիք ձեզ հավասարակշռված պահել։

Գեղարվեստական ֆիլմը դիտեք մինչև վերջ, հասկացեք ֆիլմի իմաստը, մի լսեք ձեր կողքինների ասածները, նրանք ձեզ ծաղրում են, ինքնուրույն մտածեք և մի տրվեք էժանագին մեթոդներին հաճոյանալու համար:

Խորհուրդս ձեզ, դուք պետական բարձր պաշտոն եք զբաղեցնում, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը»։

Կիսվեք ձեր էջում