ՄամուլՏեսանյութ

ԱԺ շենքի մոտ շարունակում են հավաքվել քաղաքացիներ (Տեսանյութ)

ԱԺ շենքի մոտ շարունակում են հավաքվել քաղաքացիներ (Տեսանյութ)

ԱԺ շենքի մոտ շարունակում են հավաքվել քաղաքացիներ՝ միանալով որդեկորույս ծնողների բողոքի ակցիային: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ցուցարարները իշխանություններին են մեղադրում սահմանում ստեղծված իրավիճակի համար և պարզաբանումներ են պահանջում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

azgayin joxov

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 43 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում