Մամուլ

ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր. Քանի մանդատ կունենան «Իմ քայլը», ԲՀԿ-ն և«Լուսավոր Հայաստանը»

ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհդրարանում պատգամավորների թիվը 105 է:

Պատճառն այն է, որ «Իմ քայլը» ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը, մինչդեռ Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ Ազգային ժողովում ընդդիմությունը չի կարող 1/3-ից պակաս մանդատներ ունենա: Հետևաբար, ԱԺ անցած մյուս երկու ուժերը լրացուցիչ մանդատներ են ստանալու, մինչեւ նրանց ներկայությունը ԱԺ-ում կազմի 1/3:

Հաշվարկների արդյունքում պարզվում է, որ «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, նաեւ ըստ Դոնթի բանաձեւի «Իմ քայլը» դաշինքին են բաժին ընկնում ազգային փոքրամասնություններին հասնող 4 մանդատները:

Այսպիսով «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում կունենա 88 մանդատ:

Ըստ նախնական հաշվարկի ԱԺ անցած մյուս երկու ուժերից ԲՀԿ-ն պետք է ունենար 10, իսկ «Լուսավոր Հայաստանը» 7 մանդատ, սակայն նրանք կստանան լրացուցիչ մանդատներ:

Այսպիսով, ԱԺ-ում մանդատները կբաժխվեն հետեւյալ կերպ.

«Իմ քայլը» – 88 մանդատմ

ԲՀԿ – 26 մանդատ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 18 մանդատ:

Կիսվել նյութով