Մամուլ

Ադրբեջանցիները սպառնում են փակել ճանապարհը

Ադրբեջանցիները սպառնում են փակել ճանապարհը

Hraparak.am-ը գրում է․ Այսօր առավոտից Արցախում իրավիճակը լարված է, հատկապես լարված է եղել սահմանի արևմտյան հատվածը՝ թշնամին կրակ է բացել Մարտակերտի և Գանձասարի ուզղղությամբ՝ դիմելով սադրանքների:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ թշնամուն չի հաջողվել որևէ դիրք գրավել, սակայն լարվածությունը շարունակվում է, եւ Արցախում լուրեր են շրջանառվում, որ առաջիկա օրերին ադրբեջանցիները փորձելու են փակել Հայաստան-Արցախ ճանապարհը։

Ադրբեջանցիները պատճառաբանում են, թե իրենք կառուցել են իրենց ճանապարհը, մինչդեռ հայկական կողմը ոչ միայն ճանապարհ չի կառուցել, այլև ճանապարհը կառուցելու շինմրցույթ հայտարարված չէ:

ռուս խաղաղապահներ

Ի դեպ, այն այսօր պետք է կայանար, սակայն անհասկանալի պատճառներով չի կայացել: Մեր տեղեկություններով, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն այս պահին գտնվում է Մոսկվայում, Արցախ է վերադառնալու վաղը:

Նրա վերադարձին են սպասում Արցախում՝ հուսալով, որ իրավիճակը կկայունանա:

Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն նույնպես հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ այսօր ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կիսվել էջում