Մամուլ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի և Սոթքի հատվածում կիրառում են ականանետ. իրավիճակը լարված է․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի և Սոթքի հատվածում կիրառում են ականանետ. իրավիճակը լարված է․ ՊՆ

Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կիսվել էջում