Անահիտ Մանուկյանը՝ նորածինը գրկին, տեսանյութ է հրապարակել
Դերասանուհի Անահիտ Մանուկյանը հանրության կողմից սիրված ու ճանաչված է, իսկ սոցիալական ցանցերի իր էջերում նա պարբերաբար կիսվում է առօրյայից հետաքրքիր դրվագներով։
Ժամեր առաջ դերասանուհին Ինստագրամի իր էջում նոր հրապարակումներ է արել՝ ներկայացնելով նորածին փոքրիկի մասնակցությամբ ջերմ ու հուզիչ կադրեր։
Անահիտը հայտնել է, որ մորաքույր է դարձել՝ ուրախությունն ու հուզմունքը կիսելով իր հետևորդների հետ։
Հաջորդ հրապարակման մեջ դերասանուհին նշել է, որ ապագայում ինքն ու նորածին փոքրիկը ընկերուհիներ են լինելու՝ ակնարկելով, որ նրանց առջև դեռ շատ գեղեցիկ ու հիշարժան պահեր են սպասվում։
Տեսանյութը ստորև․


