Մամուլ

Իրավիճակը լարված է․ Սոթքում կրակոցներ են

Իրավիճակը լարված է․ Սոթքում կրակոցներ են

Երեկվանից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Սոթքում այս պահին իրավիճակը լարված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Այս պահին Սոթքում եմ. լարված իրավիճակ է, կրակոցներ են»,- գրել է նա։

Ավելի վաղ Bavnews.am-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Կիսվել էջում