ՄամուլՏեսանյութ

«Հիմա ճիշտ է կանգնել Փաշինյանի կողքին»․ Առուշ Առուշանյան

2019-2020 թվականներին բավականին լավ հարաբերություններ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ․․․

Միակ խնդիրը բացառապես կապված էր Արցախի հետ, պատերազմի հետ, թե չէ այնպես չէ, որ ես քաղաքական ցանկություններ եմ ունեցել էդ ճահիճի մեջ մտնելու։

Այս մասին CTRL Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ խոսելով այն մասին, որ նախկինում քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ այժմ համագործակցում է նրա հետ։

«Պատերազմից հետո իրավիճակը մի քիչ այլ է լինում, մենք մեր պատմական հայրենիքն ենք կորցրել, հետևաբար ես որպես հայ մարդ էդպես եմ այդ շրջանում նայել այդ խնդրին, բայց պատերազմից հետո համագործակցությունը կառավարության հետ, երբ ֆիքսում ես, որ արդյունքները շոշափելի են, բոլորը անմնացորդ աշխատում են երկրի շենացման համար, այս դեպքում ես իմ ցանկությունն եմ ունեցել, որ էդ մեծ թիմում իմ փոքր ներդրումն ունենամ մեր երկրի մի հատվածի շենացման գործում։

Հետո Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, որ ավելի խորն ես վերլուծում, թե ինչ իրավիճակի մեջ ենք, դա տանում է այն ուղղության վրա, որ մտածում եմ, ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ մեր պետության շենացման գործում»,- նշել է նա։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում