Մամուլ

Դատարանը որոշում է կայացրել Պեմզաշենում մորը և երկու երեխաներին կյանքից զրկելու գործով կալանավորվածների մասով

Դատարանը որոշում է կայացրել Պեմզաշենում մորը և երկու երեխաներին կյանքից զրկելու գործով կալանավորվածների մասով

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է դատարան Պեմզաշենում մորը եւ երկու երեխաներին կյանքից զրկելու գործով անցնող երկու մեղադրյալների Արկադի եւ Վրույր Բարսեղյանների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգել, ինչը դատարանը բավարարել է եւ նրանք կշարունակեն մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։

Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին. իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:

Պարզվել էր, որ նրանց սպանել էին եւ ավելի ուշ կալանավորվեցին նույն գյուղի բնակիչներ Արկադ եւ Վրույր Բարսեղյանները։

Կիսվել էջում