ԱշխարհՄամուլ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ Երևանին մեղադրելով «կեղծավորության մեջ»։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունները։

Հայաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա և հայտարարել, որ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։

zinvorner gnd

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2022 թվականի հոկտեմբերի 2-ի հայտարարությունը, որում ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են կատարվել, մի երկրի կեղծավորության օրինակ է, որը տասնամյակներ շարունակ ագրեսիվ քաղաքականություն է վարել, ոտնահարել է գրեթե մեկ միլիոն մարդու հիմնական իրավունքները և բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասվում է հկառակորդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կիսվել նյութով