Աշխարհ

Հայտնի է, թե մոբիլիզացիայի հետևանքով որքան ռուսաստանցի է լքել երկիրը

Հայտնի է, թե մոբիլիզացիայի հետևանքով որքան ռուսաստանցի է լքել երկիրը

Ավելի քան 200 հազար ռուսաստանցիներ լքել են երկիրը այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «մասնակի մոբիլիզացիայի» մասին: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարբեր երկրների ընդհանրացված տվյալներ։

Վերին Լարս

Հիշեցնենք, որ, ըստ տարբեր հաշվարկների, միայն 100 հզ․ ռուսաստանցի մեկնել է Ղազախստան։ Մոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայից դեպի հարևան երկրների չվերթների տոմսերը սպառվել են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետում վերջին օրերին 2022 թվականի համար ռեկորդային հերթեր են:  Ռուսաստանի Դաշնությունից եկող մեքենաների հերթերը հսկայական երկարության են հասնում, դրանք արդեն հատել են 15 կմ-ի սահմանը, գերծանրաբեռնված է աշխատում անցակետը:

Կիսվել նյութով