ԱշխարհՄամուլ

Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը

Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը

Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը, որը ենթադրում էր խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։

«Reuters»-ին տված հարցազրույցում երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, իսկ նման պահանջն էլ նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին․

«Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Էթնիկ հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին»,- հայտարարել է Բայրամովը։

Կիսվել էջում