Մամուլ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանի հարավարևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանի հարավարևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

sahman dirqer 1

Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Կիսվել էջում