ՄամուլԱզատ խոսք

Աբովյան քաղաքում հայտնի օլիգարխի տղերքն արդեն ձերբակալված են․ Գոհար Հայրապետյան

Աբովյան քաղաքում հայտնի օլիգարխի տղերքն արդեն ձերբակալված են․ Գոհար Հայրապետյան

Լրագրող Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքին։

«Աբովյան քաղաքում հայտնի օլիգարխին պատկանող ուղևորափոխադրում իրականացնող ընկերության աշխատակիցները ծեծել են քաղաքացուն, կրակոցներ արձակել:

Հայտնի անձնավորության թիկնազորը մոտեցել է քաղաքացու ավտոմեքենային, բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը ու փողոցում գտնվող տասնյակ մարդկանց աչքի առջև հայհոյելով ծեծել են քաղաքացուն ոտքերով ու ձեռքերով:

Ավելին՝ թիկնազորի անդամներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ, սակայն վրիպել է:

Արդեն ձերբակալված են, հուսանք՝ կպատժվեն օրենքի խստությամբ:

Հ.Գ. Ասեմ ավելին՝ ամիսներ առաջ ինձ դիմել էին քաղաքացիներ ահազանգով, որ նույն հայտնի օլիգարխի թիկնազորը Աբովյան քաղաք գնացող կանգառներում ստիպում է մարդկանց օգտվել միայն իրենց մեքենաներից:

Չեն թողնում օգտվել տաքսիներից, և ուրիշ մեքենենարից (սովորաբար այնտեղ լինում են տաքսիներ, մարդիկ 4 հոգով միանում են ու հարմարավետ գնում): Ենթադրում եմ՝ սա նույն պատմության կուլմինացիան է, երբ որոշել են պատժել:

Ցավոք, ահազանգը համընկավ Արցախից բռնի տեղահանման ծանր օրերի հետ, և հետամուտ չեղա»:

Կիսվել էջում