Սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձերը․ Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձերը․ Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում, կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ պետական եկամուտները կլինեն 40 մլրդ դրամով ավելի, քան նախատեսված է ԱԺ կողմից ընդունված բյուջեով։
Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, քանի որ բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, որ բյուջեի եկամուտները գերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով։
Փաշինյանը վստահեցրեց, որ այդ գումարով առաջին հերթին մտադիր են սույն թվականի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ԶՈւ աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ մոտ 38 000 ուսուցչի աշխատավարձը։
Ծրագրավորում են նաև իրականացնել 303 կմ ավտոճանապարհների նորոգումներ։
Փաշինյանը հավատացնում է, որ այդ ծրագրերի իրագործումից հետո քաղաքացիներն իրենց կյանքում կզգան շատ կոնկրետ փոփոխություններ։