Գնացքը վրաերթի է ենթարկել 14-ամյա դեռահասին
Նովոսիբիրսկում 14-ամյա դեռահասը մահացել է երկաթուղային ճանապարհին շարժակազմի վրաերթի հետևանքով։ Դեպքի մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչությունը։
Ըստ նախնական տվյալների՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Սիբիրսկայա կայարանի շրջանում՝ Արևմտյան Սիբիրի երկաթուղու Սիբիրսկայա–Յունոստ հատվածում։
Դեռահասը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել դեպքի վայրում։
Դեպքի վայրում քննիչներն իրականացրել են զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ իրականացվում է նախաքննական ստուգում՝ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով։
Նշենք, որ ավելի վաղ նմանատիպ մեկ այլ դեպք էր գրանցվել Պրիմորիեի երկրամասում։ Միխայլովկա գյուղի Դուբինինսկի կայարանում երեխան էլեկտրահարվել էր՝ վագոնի տանիքին գտնվելու ժամանակ, և տեղափոխվել հիվանդանոց։


