Մամուլ

Խաղաղապահ զորքերում զինծառայողների աշխատավարձը կրճատել են 20.000 դրամով

Խաղաղապահ զորքերում զինծառայողների աշխատավարձը կրճատել են 20.000 դրամով, այս մասին Bavnews.am -ին տեղեկացրեցին բազմաթիվ դիմողներ։

Նրանք հավաստիացրեցին, որ զինծառայողների աշխատավարձը 20 հազար դրամով նվազել է, և այլևս չեն տրամադրում խաղապահության գումար, որը տրվում էր աշխատավարձի հետ:

Նրանք նաև հայտնեցին, թե ովքեր փորձել են հրամանատարության մոտ խնդիրը բարձրացնել ստացել են խիստ նկատողություն։

Դժգոհության վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

Օրեր առաջ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ զինված ուժերում զինծառայողների աշխատավարձերի նվազեցում չի պլանավորվում, սակայն արդեն երկրորդ ամիսն է ինչ զինծառայողները ստանում են 106 հազար դրամ, նախկին՝ 126-ի փոխարեն։

Share