ՄամուլՏեսանյութ

Բացառիկ տեսանյութ․ դանակը ձեռքին ու հայհոյանքներով՝ հաշվեհարդարի փորձ Արաբկիրում

Ցավոք, կարծես թե ավանդույթ է դառնում Երևանում այն «ուղեղից թոփալների»՝ օր օրի սնկի նման աճը, ովքեր ոչ միայն խախտում են քաղաքացիների անդորրը, այլ նաև վտանգ են ներկայացնում իրենցից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Վաղարշյան փողոցում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հարևանությամբ, տղամարդը կայանում է իր ավտոմեքենան, ապա դուրս գալիս՝ ձեռքին ունենալով դանակ, ամենալկտի հայհոյանքներն է ուղղում ինչ-որ անձանց և փորձում դանակով հարձակվել քաղաքացու վրա։

Հետաքրքիր է, արդյոք ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղյա՞կ են, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում քաղաքացիների տակը կարելի է ասել դառնում է անվտանգ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում