Մամուլ

Պատերազմում զոհված Ժորայի մայրը ձերբակալվեց, մյուս 3 ծնողներն ազատ արձակվեցին

Պատերազմում զոհված Ժորայի մայրը ձերբակալվեց, մյուս 3 ծնողներն ազատ արձակվեցին

Զոհված զինծառայողների ձերբակալված 4 ծնողներից 3-ը ազատ արձակվեցին, իսկ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, շարունակում է մնալ ձերբակալված:

Շենգավիթի ոստիկանության մոտ են նաև ընդդիմադիր պատգամավորները, որոնք տեսակցել են ձերբակալվածներին, նաեւ մեծ թվով քաղաքացիներ կան, որոնք պահանջում են ազատ արձակել ձերբակալված Գայանե Մարտիրոսյանին:

Շենգավիթի ոստիկանության եւ քննչական կոմիտեի շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կանգնած:

Նշենք, որ Գայանե Մարտիրոսյանի մեքենան էր նստել Աշոտ Փաշինյանը, այնուհետեւ իրեն դուրս նետել մեքենայից:

Կիսվել