Պասուց տոլմայի դասական տարբերակի պատրաստման բաղադրատոմսը
Պասուց տոլմայի դասական տարբերակի պատրաստման բաղադրատոմսը
Այն հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներից է: Պասուց տոլման շատ պրակտիկ կերակրատեսակ է, որը սառնարանում պահվում է բավականին երկար ժամանակ, ինչից էլ չի կորցնում համը, այլև ավելի համեղ է դառնում:
Պասուց տոլմա բաղադրատոմս
թթու կաղամբ
2 բաժակ կարմիր լոբի
2 բաժակ սիսեռ
2 բաժակ ոսպ
2 բաժակ ձավար
500 գրամ տոմատ
500 գրամ բուսական յուղ
500 գրամ սոխ
1 փունջ մաղադանոս
1 փունջ համեմ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
4-ից 5 ժամ թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:
Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:
Ավելացնել լոբու զանգվածը, ապա 300 գրամ տոմատ:
Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:
Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:
Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:
Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա: Բարի ախորժակ: