«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից մոտ 300 մլն դոլար է գողացել». (Տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս կառավարության և ներդրողների միջև «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ բանակցությունների արդյունքների մասին, որին մասնակցում էի նաև «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Նա բացեց փակագծերը և հայտարարեց, որ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար։ Նախկինում նա այս ամենի մասին չէր բարձրաձայնում, քանի որ նրան Հայաստանից վռնդել են կրակոցներով և հալածանքներով։ Բայց այսօր, ոգտվելով ներկայիս իշխանության ներկայությունից՝ նա պատմեց ողջ ճշմարտությունը, «Նաիրիտի» սննկացման վերաբերյալ։

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար: Ես հուսով եմ, որ նա նամուս կունենա և դատի կտա ինձ սա ասելու համար, ինչի արդյունքում էլ կապացուցվի, որ ես ճիշտ եմ: Մինչև այսօր չէին թողնում աուդիտ իրականացնել, քանի որ թալանել էին, իսկ այժմյան կառավարությունը թույլ է տալիս», – ասաց Գրիգորյանը: