Մամուլ

Սերժ Սարգսյանը մկրտվել է Հորդանան գետում (Լուսանկարներ)

Լուսանկարն արվել է 2014 թվականին՝ Հորդանանում, որտեղ Սերժ Սարգսյանը մկրտվում է։ Նա նաև իր գրությունն է թողել հյուրերի գրքում։

serj sargsyan1

«Հիսուս Քրիստոսի  մկրտության վայրում հոգևորը գերակայում է, մարդն այստեղ դառնում է համամարդկայինի մի մասնիկը՝ գիտակցելով հավերժության անխուսափելիությունը։

Մկրտության խորհուրդն իր մեջ կրում է նորը, հանդուրժողը և վերածնվող բարին։ Կարծում եմ, սա այն վայրն է, որը կարող է փոխել մարդու աշխարհաընկալումը։

Երախտապարտ եմ, որ Հորդանանը հոգատարությամբ է վերաբերվում նմանատիպ համաշխարհային սրբավայրերին՝ դրանով հաստատելով քաղաքակրթությունների երկխոսության իր պատրաստակամությունը։

Շնորհակալություն Հորդանանի իշխանություններին և ժողովրդին՝ այս սրբավայր այցելելու հնարավորություն ընձեռելու համար»։

Լուսանկարը՝ ստորև․

serj sargsyan 1

Կիսվել նյութով