Մամուլ

Մահացել է Սերժ Սարգսյանի գործով ամբաստանյալ նախկին փոխնախարարը

Մահացել է Սերժ Սարգսյանի գործով ամբաստանյալ նախկին փոխնախարարը

Այսօր Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը տեղի չի ունենալու։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ 72 տարեկան հասակում մահացել է գործով ամբաստանյալ ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։
 
Նշենք, որ այս գործով նիստերը տեւական ժամանակ է՝ տարբեր պատճառաբանություններով չեն կայանում։

Սերժ Սարգսյան

Սամվել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ․ ապրիլի 14-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489․160․310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն։

Կիսվեք էջում