Մամուլ

Հայերն այն եզակի ազգերից են, որոնք սեռապես առողջ են մնացել, պետք է պահպանենք դա. բժիշկ-սեքսոլոգ

«Սեռապես այլասերված անձն ընդհանրապես չի կարող հանդուրժել սեռապես առողջ անձի ներկայությունը: Այլասերված անձը փորձում է այլասերել դիմացինին, որ իրեն լավ զգա: Հայերն այն եզակի ազգերից են, որոնք սեռապես առողջ են մնացել, ու դրա համար Հայաստանը կարող է թիրախ լինել: Պետք է ուժեղ գտնվենք ու շարունակենք պահպանել մեր ինքնությունը, արժեհամակարգը»,- նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

«Հայկական միջավայրում սեռական մշակույթը շատ առողջ է, մենք պետք է պահպանենք դա: Իրոք, հոգևոր է հայ ազգը, իզուր չէ, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է: Այնքան արժեքներ կան, որոնք, եթե պահպանենք ու տարածենք, ամբողջ աշխարհին լավություն արած կլինենք: Մեզ պետք չէ վերցնել սեռական մշակույթի արևմտյան արժեքները:

Ամերիկայում սեռական դաստիարակության կրթական ծրագրերն այսօր ամբողջ աշխարհում դատապարտվում են, որովհետև այդ ծրագրերով կրթված երեխաների մոտ ինչ հիվանդություն ասես՝ առաջանում է:

Այսօր գալիս են սեռակրթության այն մոդելին, որը Հայաստանում վաղուց ծնողների կողմից տրվում է երեխաներին: Այսինքն, գալիս-հասնում են նրան, ինչը որ մենք մոռացել ենք: Մենք մերը չենք գնահատում, վերցնում ենք իրենց հիվանդագինը՝ դա համարելով  առաջադե՞մ: Դա հետադեմ է»,- հավելեց նա:

Աղբյուր՝ 168.am

Կիսվեք էջում